Աֆղան նախկին ոստիկանապետ է uպանվել Թեհրանում



Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին 

Աֆղանստանից նախկին ոստիկանապետ Իկրամուդդին Սարին է սպանվել Թեհրանում, գրել են տեղի ԶԼՄ-ները։

Նա դարանակալվել է անհայտ զինված անձանց կողմից։ Նրա հետ են եղել ևս երկու հոգի։ Սպանվել է նաև աֆղանական բանակի նախկին հրամանատար Մոհամմադ Ամին Ալմասը, իսկ մյուսը՝ վիրավորվել է։

Սարին նախկինում ղեկավարել է Թախար և Բաղլան նահանգների ոստիկանությունը։ Նա լքել է Աֆղանստանը 2021 թվականին «Թալիբան»-ի իշխանության գալուց հետո։ Իրանում բնակվելու ընթացքում Սարին քննադատել է Աղֆանստանի թալիբներին։

Հետևեք մեզ՝ այստեղ

Leave a Comment