Իշխանականներ ջան, էլի չստացվեց ձեր մոտ: Հայրենակիցներս, ուրեմն իշխանականներն իրենց ֆեյքերով, ֆեյք նյուզերով ինչ-որ լուրեր են տարածում, որ Սարգիս Կարապետյանի հարսանիքը տեղի է ունեցել ադրբեջանական ռեստորանում: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ է հրապարակել «Մեր ձևով» շարժման անդամ Ալեքսան Ալեքսանյանը:
«2015 թվականին «Սաֆիսա» ռեստորանի 70% բաժնետեր դարձել է մեր հայրենակից Վաչագան Պետրոսովը, և Սարգիս Կարապետյանի հարսանիքը տեղի է ունեցել 2016 թվականին։
Սիրելի և հարգելի իշխանականներ, ուզո՞ւմ եք փոխեք ձեր քաղտեխնոլոգին, արդեն յուղ է վառում ոնց որ, ի դեպ՝ ադրբեջանական յուղ»,-նշել է նա։