Հայ շախմատիստ Արթուր Դավթյանը կատարել է գրոսմայստերի կոչում ստանալու բոլոր պահանջները, հաղորդում է Հայաստանի շախմատի ֆեդերացիայի մամուլի ծառայությունը։
Արթուր Դավթյանը դարձել է Սերբիայում անցկացված «GM PUTNIK 95» շրջանային մրցաշարի միանձնյա հաղթող և լրացրել է իր վերջին՝ երրորդ գրոսմայստերական նորման:
Արթուր Դավթյանի վարկանիշն արդեն գերազանցել է անհրաժեշտ 2500-ի շեմը, ինչի շնորհիվ նա կստանա գրոսմայստերի կոչումը: