Ռուսաստանի և ԱՄՆ նախագահներ Վլադիմիր Պուտինի և Դոնալդ Թրամփի միջև հեռախոսազրույցը նախատեսված չէ հինգշաբթի օրը, սակայն Պուտինն արդեն շնորհավորել է Թրամփին Սուրբ Ծննդյան կապակցությամբ և շնորհավորական հեռագիր է ուղարկել նրան, հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
Նրան հարցրել են, թե արդյոք Պուտինը պլանավորում է շնորհավորել Թրամփին Սուրբ ծննդյան տոնի առթիվ և արդյոք հինգշաբթի օրը նախատեսվում է հեռախոսազրույց անցկացնել նրանց միջև։ Հարցն առաջացել է այն պատճառով, որ Պեսկովը չի բացառել, որ օրվա երկրորդ կեսին Ռուսաստանի նախագահը կարող է որոշակի հեռախոսազրույց ունենալ։
«Անհնար է ենթադրել, որ Թրամփի հետ զրույցը կկայանա այսօր. դա այսօր տեղի չի ունենա։ Ամեն դեպքում, այս պահին դա նախատեսված չէ», – պատասխանել է Պեսկովը։