Ձայնային միջավայրը մեր կյանքում․ ինչո՞ւ է ձայնամեկուսացումը ազդում մեր արդյունավետության վրա

Անհավատալի է, որ աղմուկը մեր օրերում դարձել է լուրջ բիզնես մտահոգություն: Աղմուկն այլևս միայն դիսկոմֆորտ չէ, այլ խնդիր, որն էապես ազդում է աշխատակիցների արդյունավետության վրա: 

Եթե բիզնես սեփականատեր եք և նկատո՞ւմ եք Ձեր աշխատակիցների արդյունավետության անկում, պատճառներից մեկը կարող է լինել հենց աղմուկը: Գտեք աղմուկի իրական պատճառները լուծելու խնդիրը: 

Աղմուկը որպես պրոդուկտիվության խոչընդոտ

Հայաստանում արագընթաց զարգանում են փոքր ու միջին բիզնեսները՝ իրենց հետ բերելով նոր մշակույթ: Open-space կամ բաց տարածքներ կոնցեպտով օֆիսները միտված են ստեղծելու թիմային ոգի, աշխատանքային հավասար պայմաններ և կենդանի հաղորդակցություն: Սակայն այս նորարարությունների մեջ կա մի կարևոր «բայց»: Նախ՝ նման ինտերիերներում աղմուկը շատ է՝ հեռախոսազանգեր, քննարկումներ, ընդմիջումներ, ինչը խոչընդոտում է կենտրոնացմանը և ունենում այլ շղթայական հետևանքներ: Իսկ որ ամենավատն է, աշխատանքային ժամանակն օգտագործվում է ոչ արդյունավետ: Արդյունքում՝ 

  • ավելի հաճախ ընդմիջումներ են անում կենտրոնանալու նպատակով
  • ուշացումներ և ցածր առաջընթաց
  • աշխատակիցների և տնօրենի գոհունակության անկում: 

Նման պայմաններում խաղաղ և արդյունավետ միջավայրի ստեղծումը դառնում է անհրաժեշտություն բիզնեսի զարգացման, աճի և առողջ առաջընթացի համար: Իսկ ո՞րն այդ արդյունավետ միջավայր ստանալու նախապայմանը: Եթե կարճ, ապա գրագետ ձայնամեկուսացումը:

Ձայնամեկուսացումը որպես աղմուկի հակաթույն 

Մինչ կազմակերպությունները ներդրումներ են անում թիմ-բիլդինգների, բոնուսային համակարգերի և բենեֆիթների փաթեթների մեջ աշխատակիցների արդյունավետություն բարձրացնելու նպատակով, նրանք բաց են թողնում մեկ այլ կարևոր ներդրում՝ աղմուկի կառավարման համակարգ: 

Acoustic Pro-ն առաջարկում է նորարական լուծումներ, որոնք կհամադրվեն բաց տարածքներ կոնցեպտին և ինտերիերին: 

Համապատասխան հետազոտությունների իրականացնելով՝ հասկանում ենք աղմուկի առաջացման պատճառները և տալիս լուծումներ:
Եթե տարածքը շատ ծավալուն չէ, կարող ենք օգտագործել ձայնակլանիչ վահանակներ, որոնք հեշտ համադրելի են ինտերիերին և ապահովում եմ ձայնի հնչողության այլ որակ: Սա չի վերացնի ձայնը, բայց էականորեն կփոխի հնչողությունը: 

Եթե օֆիսային տարածքն ավելի մեծ է, ապա իդեալական լուծում կարող է լինել ձայնամեկուսացնող կոնստրուկցիաների և ձայնակլանիչ պանելների համադրությունը: Սա ապահովում է աղմուկի կանխում տարածքում, իսկ առկա ձայնի հնչողությունը դարձնում հաճելի: 

Այո, աշխատանքի արդյունավետությունը կարող է ունենալ նաև ֆիզիկական պատճառ՝ աղմուկ: Եվ դրա դեմ պետք է պայքարել:

Որքան էլ մեզ համար մնում է աննկատ, ձայնը էականորեն ազդում է մեր կյանքի վրա: Այն ձևավորում է մեր տրամադրությունը, կենտրոնացումը, նյարդային համակարգը, քունը և նույնիսկ հարաբերությունները։ Ուստի պետք է կարգավորել միջավայրը, որպեսզի այն աշխատի թե աշխատակցի արդյունավետության և թե բիզնեսի զարգացման համար, և ոչ թե դեմ։

Leave a Comment