Ուկրաինական անօդաչու թռչող սարքը Դաղստանում հարվածել է մարդասիրական ավտոշարասյանը. կան զոհեր


Միջազգային


Դաղստանից ուղևորվող մարդասիրական շարասյունը հարձակման է ենթարկվել, որի հետևանքով զոհվել է երեք մարդ։

Զոհվածների թվում են Շամիլի շրջանի փոխղեկավար Մագոմեդնաբի Գաջիևը և «Ինքնապաշտպանություն» հասարակական կազմակերպության երկու ներկայացուցիչներ՝ Ալին և Մուրադը։ Մեկ այլ ուղեկցորդ վիրավորվել և հոսպիտալացվել է։

Բեռը ուղարկվել է Շամիլի շրջանից։ Մարդասիրական օգնությունը տեղափոխում էին երկու բեռնատար։ Մեքենաները ենթարկվել են անօդաչու թռչող սարքերի հարձակմանը։

Բեռնատարները տեղափոխում էին օգնություն զինծառայողների համար, այդ թվում՝ սնունդ, ինժեներական գործիքներ և երեխաների նամակները զինծառայողներին։


Leave a Comment