ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 25, 24News

ՀԱԵ Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանին այսօր էլ չեն վիրահատել. բժիշկները փորձում են արյան մեջ շաքարի մակարդակն իջեցնել: 24News-ն այս մասին տեղեկացավ «Իզմիրլյան» բժշկական կենտրոնի մամուլի և հասարակայնության հետ կապերի պատասխանատուից: Վերջինս նշեց, որ չի կարող ասել՝ երբ կվիրահատեն Սրբազանին:
Հիշեցնենք, որ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանին դատապարտել են 2 տարվա ազատազրկման․ նրա առողջական վիճակը վերջին շրջանում վատթարացել է, պաշտպաններն ահազանգել էին, թե վիրահատական միջամտության կարիք կա։
Հասմիկ Կիրակոսյան
–00—ՅՄ