«Մենք սովոր չենք մեծ նախագծերի, իսկ մեծ նախագծերը միշտ չպարզաբանված հարց ունենում են և միշտ արտադրում են չպարզաբանված հարց»:
Այս մասին լրագրողների հետ զրույցում ասել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ արձագանքելով հարցին, թե TRIPP նախագծի հետ կապված չպարզաբանված հարցեր կա՞ն Իրանի հետ։
«Երբ ունես մի հարց, որը լուծված չէ, էդ հարցը չի լուծվում, չի լուծվում, ու դու շարունակում ես սեղանին ունենալ մի հարց։ Երբ էդ մի հարցը լուծում ես, ի հայտ է գալիս 4 նոր հարց, որը պետք է լուծել։ Դրանք էլ լուծելիս ի հայտ է գալիս 4 նոր հարց։ Հետևաբար TRIPP նախագիծն այնքան մասշտաբային հարց է, որ ամեն փուլում երբ մի հարց պարզաբանեցինք, դրանից ի հայտ են գալու նոր հարցեր, որոնց շուրջ պետք է մտածենք»,- ասել է Փաշինյանը։
Չպարզաբանված հարցեր, ըստ Փաշինյանի, միշտ կան, բայց այն հարցերը, որոնք այս փուլում պարզաբանելու կարիք ունեն, արդեն բավարար չափով պարզաբանվել են։
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
147 դիտում