Պորոշենկոյի «Եվրոպական համերաշխություն» կուսակցությունը դեմ է արտահայտվել Ուկրաինայում ընտրություններին


Քաղաքականություն


Ուկրաինայի նախկին նախագահ Պետրո Պորոշենկոյի գլխավորած «Եվրոպական համերաշխություն» կուսակցությունը դեմ է արտահայտվել երկրում ընտրություններ անցկացնելուն, հաղորդում է Украинская правда հրատարակությունը։

Կուսակցության խորհրդարանական ներկայացուցիչները հայտարարել են ռազմական դրության ժամանակ երկրում ցանկացած ընտրության անընդունելիության մասին։ «Եվրոպական համերաշխությունը» նաև դեմ է արտահայտվել Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկու կողմից քննարկվող էլեկտրոնային քվեարկությանը։

Կուսակցությունը նման քվեարկությունը համարում է ընտրակեղծիքների կեղտոտ հնարք։ Պորոշենկոյի կուսակցության անդամները հայտարարել են, որ կպայքարեն այս պրակտիկայի դեմ բոլոր հասանելի միջոցներով։



Leave a Comment