25 դեկտեմբերի 2025 – 15:47 AMT
PanARMENIAN.Net – Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Լրագրողների հետ զրույցում ասել է, որ Ադրբեջանում պահվող Վագիֆ Խաչատրյանի առողջության մասին ՀՀ կառավարության մարմինները տեղեկություններ են հավաքում և փոխանցում։
«Ես՝ չէ, բայց մեր մարմիններն աշխատում են»,- ասել է նա, հայտնում է «Փաստինֆոն»։
Դեկտեմբերի 22-ին Ադրբեջանում 15 տարվա ազատազրկման դատապարտված Արցախի բնակիչ 70-ամյա Վագիֆ Խաչատրյանի (ծնված՝ 1955 թ.) առողջական վիճակը կտրուկ վատթարացել է. նկատվել է շնչահեղձություն և սրտի շրջանում ցավեր։ Նա հոսպիտալացվել է։ Այդ մասին ադրբեջանական ԶԼՄ–ները հայտնել էին դեկտեմբերի 23–ին՝ մի քանի ժամը մեկ տեղեկություններ հրապարակելով։
Սակայն դեկտեմբերի 24–ի ամբողջ օրվա ընթացքում և դեկտեմբերի 25–իւն նրա առողջական վիճակի մասին որևէ բան չի հաղորդվել։
Վագիֆ Խաչատրյանին ադրբեջանցի զինվորականները բերման են ենթարկել այն պահին, երբ նա Արցախից մեկնում էր Երևան՝ բուժում ստանալու նպատակով։ Նրան ձերբակալել են Լաչինի միջանցքում տեղադրված ապօրինի անցակետում։