ՌԴ ԱԳՆ-ն հերքել Է Ուկրաինայի հարցով ԱՄՆ-ի ծրագիրը փոխելու վերաբերյալ ՌԴ մտադրության մասին Bloomberg-ի հաղորդագրությունը


Հարեվաններ


Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Մարիա Զախարովան ֆեյք լուրեր է որակել Bloomberg-ի այն տեղեկատվությունը, թե Մոսկվան պատրաստվում է պնդել էական փոփոխությունների վրա՝ Ուկրաինայի իրավիճակի կարգավորման վերաբերյալ ԱՄՆ խաղաղության ծրագրի վերջին տարբերակում։


«Ֆեյք»։ «Ռուսաստանը պլանավորում է պնդել, որ Ուկրաինայում հակամարտությունը լուծելու համար ԱՄՆ խաղաղության ծրագրի վերջին տարբերակում էական փոփոխություններ կատարվեն, այդ թվում՝ լրացուցիչ սահմանափակումներ Ուկրաինայի զինված ուժերի համար»։ Այս մասին հաղորդում է Bloomberg-ը՝ հղում անելով Կրեմլին մոտ կանգնած աղբյուրին։ «Այս ենթադրյալ լրատվամիջոցը Կրեմլին մոտ գտնվող հուսալի աղբյուրներ չունի։ Միայն անհուսալի։ Եվ «Կրեմլին մոտ լինելը» արտահայտությունը կեղծիքի քողարկում է», – հինգշաբթի օրը գրել է Զախարովան իր Telegram ալիքում։



Leave a Comment