Դեկտեմբերի 19-ին արտառոց դեպք է տեղի ունեցել Երևանում։
Ժամը 15։40-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Ավանի բաժնում օպերատիվ տեղեկություն է ստացվել, որ «ոտքի արյունահոսող վերք» ախտորոշմամբ «Ուիգմոր Քլինիք» բժշկական կենտրոն է դիմել մի քաղաքացի, որը այնուհետև «ձախ ազդրի առաջնային մակերեսի կտրած-ծակած վերք» ախտորոշմամբ տեղափոխվել է «Իզմիրլյան» բժշկական կենտրոն, հաղորդում է Shamshyan.com-ը։
Ոստիկանության Ավանի բաժնի ծառայողները պարզել են, որ վիրավորը Երևանի բնակիչ 18-ամյա Տիգրան Թ․-ն է, որը բժիշկներին հայտնել է, որ վնասվածքը ստացել է «Երևանի իրավատնտեսագիտական և կառավարման քոլեջ» կրթահամալիրում վայր ընկնելու ժամանակ ոտքը երկաթին հարվածելու հետևանքով։
Ոստիկանության Ավանի բաժնի ծառայողների ձեռնարկած միջոցառումների արդյունքում պարզվել է, որ նույն օրը՝ ժամը 13։30-ի սահմաններում, նշված կրթահամալիրի հարակից տարածքում նույն կրթահամալիրի ուսանողներ Տիգրան Թ․-ի և 15-ամյա Ա․ Ա․-ի միջև տեղի ունեցած վիճաբանության ժամանակ վերջինս իր ձեռքին եղած եղունգկտրիչի սուր-կտրող մասով անկանոն շարժում է կատարել և պատահաբար վնասել Տ․ Թումանյանի ձախ ոտքը։
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
73 դիտում