ԱՄՆ-ի հետ փաստաթուղթ ենք նախապատրաստում. Փաշինյանը` «Թրամփի ուղու» մասին

Այսօրվա ճեպազրույցում լրագրողներից մեկը Նիկոլ Փաշինյանից հետաքրքրվեց, թե որ փուլում է գտնվում «Թրամփի ուղի» նախագիծըմ ինչից ի պատասխան նա ասաց՝ ՀՀ կառավարությունը ԱՄՆ-ի հետ երկկողմ ձևաչափով ռազմավարական շրջանակը նկարագրող փաստաթուղթ կամ հուշագիր է նախապատրաստում։

«Այդ փաստաթուղթը երկու կողմերը որևէ ձևաչափով պետք է ընդունեն, որից հետո պետք է սկսի հաջորդ քայլը։ Հիմա «Թրամփի ուղի» նախագծի շրջանակն ենք ձևակերպում` ինչպես նախատեսված է Վաշինգտոնի համաձայնագրում»,- նշեց Փաշինյանը։

Նա ասաց, որ իր կանխատեսումը շարունակում է մնալ նույնը, որ այս նախագծի հետ կապված աշխատանքները գործնականում կտեսնենք 2026թ. 2-րդ կեսին։

«Ենթադրում եմ, որ երկաթուղին կլինի առաջին նախագիծը, չնայած չեմ բացառում, որ տնտեսական նպատակահարմարության և ներդրումային գրավչությունները որոշակիորեն կճշտգրտվեն և հնարավոր է` պարզվի, որ, օրինակ` գազամուղի նախագիծը կամ նավթամուղի նախագիծն ավելի վաղ է իրականացվելու, քան նախատեսված է։ Սա որևիցե ակնարկ չէր»,- ընդգծեց Փաշինյանը։

Նա տեղեկացրեց, որ ՀՀ կառավարությունը հիմա աշխատում է սահմանային, մաքսային ենթակառուցվածքների` ժամանակակակից, գերժամանանակից տեխնիկայի ձեռքբերման վրա, որը կներդվի ոչ միայն Հայաստան–Ադրբեջան, այլև Հայաստան–Վրաստան, Հայաստան–Թուրքիա, Հայաստան–Իրան սահմաններին։

Leave a Comment