«Աջափնյակ» կայարանը փոզմիշ եղավ. վախենամ, նույնը մեզ սպասում է TRIPP-ի կոնտեքստում. Իոաննիսյան

Մետրոյի «Աջափնյակ» կայանը էլի փոզմիշ եղավ։ Եկեք արձանագրենք, որ այս իշխանությունը (նախկինն էլ) չի կարողանում մեծ ենթակառուցվածքային պրոեկտներ իրականացնել։ Այս մասին Facebook–ի իր էջում գրել է «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ ծրագրերի համակարգող Դանիել Իոաննիսյանը։

Նա, մասնավորապես, նշել է. «17 ջրամբարներից 1-ը կառուցվեց։ Հյուսիս-Հարավի Երևանի (Մալաթիա-Սեբաստիայի) հատվածն ավարտելը գրվեց սառույցին։ Հայ-վրացական բարձրավոլտը 10+ տարի է տեղում է դոփում։ Զովունիից Թբիլիսյան կամուրջի մասին արդեն մոռացանք։ Նոր ատոմակայանի մասին էլ 3 տարի է միայն խոսում ենք։

Ու նույնը, վախենամ, մեզ սպասում է TRIPP-ի կոնտեքստում. Ադրբեջանն իր մասը կառուցելու է, իսկ մենք դեռ սկսած էլ չենք լինի ու կազուս բելլի ենք ստանալու»։

Leave a Comment