Կառավարության այսօրվա նիստում առողջապահության պետական ապահովագրության համակարգի ներդրման հարցի քննարկման ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձավ անառողջ սովորույթներին և դիտարկում արեց անձնական ձորձից ելնելով։
«Ծխող և ալկոհոլ օգտագործող մարդը ո՞նց է մտածում։ Մտածումէ հետևյալ կերպ, ասում է՝ «ծխելը հաճույք է, ալկոհոլ օգտագործելը հաճույք է, հետևապես ինչո՞ւ պետք է ինքնս ինձ այդ հաճույքից զրկեմ»։ Իսկ իրականության մեջ հաճույք է չծխելն ու ալկկոհոլ չօգտագործելը հաճույք է։ Երբ մարդը հասնում է այդ կետին, ասում է՝ «չծխելը հաճույք է, ալկոհոլ չօգտագործելը հաճույք է, ինչո՞ւ պետք է ես այդ հաճույքից ինձ զրկեմ»», ասաց Փաշինյանը։
Վարչաետը անդրադառնալով առողջապահության, մարդկանց առողջությունը վերականգնելու խնդիրների վրա ծախսվող միջոցներին, նշեց, որ անհրաժեշտ է միջոցներ ուղղել, որ մարդը չհիվանդանա, քարոզել առողջ ապրելակերպ։
«21-րդ դարը մարկետինգի դար է։ Օրինակ՝ ծխախոտը շատ սիրուն տուփ ունի։ Առողջ ապերլակերպը սիրուն տուփ չունի, բրենդինգ չունի։ Մեր ամբողջ խնդիրն այն է, որ առողջ ապրեակերպը բրեդինգ ունենա»,- ասաց Փաշինյանը։