Իսրայելի ռազմաօդային ուժերի անօդաչու թռչող սարքը հարձակվել է Լիբանանի հյուսիսում գտնվող Հոշ ալ-Սայեդ Ալի գյուղի վրա՝ սպանելով «Հեզբոլլահ» զինյալ խմբավորման երկու անդամի։ Այս մասին հայտնել է Elnashra-ն։
Նշվում է, որ զոհվածները եղել են փիքափի մեջ, որի ուղղությամբ հրթիռներ են արձակվել։
Ավելի վաղ հաղորդվել է, որ Իսրայելի պաշտպանության բանակը և Իսրայելի անվտանգության ծառայությունը հարվածել են ահաբեկչի՝ Լիբանանի Անսարիա շրջանում։