Ուժգին պայթյուն Նիգերիայի մզկիթներից մեկում. կան մեծ թվով զոհեր և վիրավորներ


Միջազգային


Նիգերիայի հյուսիս-արևելքում գտնվող մզկիթում երեկոյան աղոթքի ժամանակ պայթյուն է տեղի ունեցել։

Այս մասին հայտնել է Vanguard թերթը։

«Պայթուցիկ սարքերը, որոնք, ենթադրաբար, տեղադրված են եղել Բորնո նահանգի մայրաքաղաք Մայդուգուրիի գլխավոր Գամբորու շուկայի մզկիթում, պայթել են այն ժամանակ, երբ հավատացյալները աղոթում էին», – գրել է թերթը։

AFP-ի հաղորդմամբ՝ հղում անելով անվտանգության ծառայության աղբյուրին, միջադեպի հետևանքով զոհվել է յոթ մարդ։ Կան մեծ թվով վիրավորներ:


Leave a Comment