The Ring․ Աշխարհի լավագույն բռնցքամարտիկները՝ անկախ քաշային կարգից

The Ring հեղինակավոր պորտալը ներկայացրել է աշխարհի լավագույն բռնցքամարտիկների ցանկն անկախ քաշային կարգից (P4P)։

Երեք քաշային կարգերում (կիսամիջին, առաջին և երկրորդ միջին) աշխարհի նախկին բացարձակ չեմպիոն, ամերիկացի անպարտելի բռնցքամարտիկ Թերենս Քրոուֆորդի՝ կարիերան ավարտելու մասին հայտարարությունից հետո դասակարգման աղյուսակն ունի նոր առաջատար։

Առաջին տեղ է բարձրացել սուպերծանր քաշային կարգում աշխարհի բացարձակ չեմպիոն Ալեքսանդր Ուսիկը։ 38-ամյա ուկրաինացի բռնցքամարտիկը պրոֆեսիոնալ ռինգում անցկացրել է 24 մենամարտ և տարել նույնքան հաղթանակ (15-ը նոկաուտով)։

Աշխարհի թոփ-10 բռնցքամարտիկները՝ ըստ The Ring-ի

  1. Ալեքսանդր Ուսիկ (Ուկրաինա)
  2. Նաոյա Ինոուե (Ճապոնիա)
  3. Ջեսի Ռոդրիգես (ԱՄՆ)
  4. Դմիտրի Բիվոլ (Ռուսաստան)
  5. Արտուր Բետերբիև (Ռուսաստան)
  6. Հունտո Նակատանի (Ճապոնիա)
  7. Շակուր Ստիվենսոն (ԱՄՆ)
  8. Դևիդ Բենավիդես (ԱՄՆ)
  9. Դևին Հեյնի (ԱՄՆ)
  10. Օսկար Կոլազո (ԱՄՆ)

Leave a Comment