Կառավարությունն այսօր որոշեց լուծարել «Կանթեղ շաբաթաթերթ» փակ բաժնետիրական ընկերությունը։
Պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահին հանձնարարվել է ընկերության լուծարման աշխատանքներն իրականացնելու նպատակով սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո 15-օրյա ժամկետում ստեղծել լուծարման հանձնաժողով` կազմում ընդգրկելով Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության (մեկ անդամ), Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության (մեկ անդամ), Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի (մեկ անդամ), Հայաստանի Հան-րապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեի (երկու անդամ՝ հանձնաժողովի նախագահ և անդամքարտուղար) և Հայաստանի Հանրապետության Արագածոտնի մարզպետի աշխատակազմի (մեկ անդամ) ներկայացուցիչներին:
Միաժամանակ հանձնարարություն է տրվել Արագածոտնի մարզպետին` լուծարման հանձնաժողովի ստեղծման պահից հետո մեկամսյա ժամկետում ապահովել ընկերության համապատասխան փաստաթղթերի և գույքի, այդ թվում՝ դրամական միջոցների, արժեթղթերի և գույքային իրավունքների հանձնումը լուծարման հանձնաժողովին: