Թաիլանդի բանակը Կամբոջայի հետ հակամարտության ընթացքում վերահսկողություն է հաստատել 225-րդ բլուրի նկատմամբ

Թաիլանդի բանակը վերահսկողություն է հաստատել Կամբոջային սահմանակից Թաիլանդի Սուրին նահանգի 225-րդ ռազմավարական բլրի նկատմամբ։ Այս մասին հայտնել է Թաիլանդի բանակի երկրորդ ռազմական շրջանը։

«225-րդ բլուրի նկատմամբ վերահսկողություն է հաստատվել։ 2-րդ ռազմական շրջանը շարունակում է իր ռազմական գործողությունը», – ասվում է հայտարարության մեջ։

Թաիլանդական զորքերը նախկինում վերահսկողություն էին հաստատել 225-րդ բլրի մոտ գտնվող հին Տա Կվայ տաճարային համալիրի նկատմամբ՝ կամբոջական ուժերին դուրս մղելով տարածքից։

Կամբոջա-Թաիլանդ սահմանին թեթև զենքի կիրառմամբ բախումները սկսվել են դեկտեմբերի 7-ին: Դեկտեմբերի 8-ին թաիլանդական ցամաքային ուժերը հայտնել են, որ կամբոջական զորքերը սկսել են հրետակոծել սահմանային գոտում գտնվող թաիլանդական դիրքերը:

Leave a Comment