Երբ ասում են՝ ՀՀ թոշակառուների թոշակը չեն բարձրացնում, որովհետև «փող չկա», դա սուտ է. տնտեսագետ

25 Դեկտեմբերի, 2025

Տնտեսագետ Հրայր Կամենդատյանը գրում է. «Այո , լուրը ճիշտ էր։

Երբ ասում են՝ ՀՀ թոշակառուների թոշակը չեն բարձրացնում, որովհետև «փող չկա», դա սուտ է։

Փող կա։ Պարզապես փողը թոշակառուի համար չէ։

Մինչ 660 հազար թոշակառու ամսական ստանում է միջինը 50 հազար դրամ, Ազգային ժողովի պատգամավորները պատրաստվում են յուրաքանչյուրը ստանալ շուրջ 3 միլիոն դրամ։ Այդ գումարից 1,8 միլիոնը՝ որպես պարգևավճար։

Ընդհանուր՝ մոտ 400 միլիոն դրամ միանգամից։

Սա ոչ թե տնտեսական, այլ բարոյական աղետ է։

Պատգամավորը, որը մեկ ամսում ստանում է թոշակառուի մոտ 60 ամսվա եկամուտ, իրավունք չունի խոսել սոցիալական արդարությունից։

Պետությունը, որը գտնում է գումար պարգևավճարների համար, բայց «չի գտնում» թոշակի բարձրացման համար, գիտակցաբար նվաստացնում է իր տարեց քաղաքացիներին։

Թոշակառուն ամբողջ կյանքում աշխատել է, հարկ է վճարել, երկիր է պահել։

Այսօր նրան ասում են՝ «համբերիր»։

Իսկ վերևներում ասում են՝ «պարգևատրենք ինքներս մեզ»։

Սա քաղաքական սխալ չէ։

Սա բարոյական խայտառակություն է։

Ինչ կարելի է անել այ գումարով՞։ Երկրում կա 18000 քաղաքացի ,ով ծայրահեղ աղքատ է, չունի ոչ մի եկամուտ։։ Այդ 400 միլիոնը տվեք , ես կտանեմ հատ հատ ցուցակով կբաժանեմ։ Ամեն մեկին 22000 դրամ կհասնի։ Կուշտ փորով հաց կուտեն մեր հայ մարդիկ ամանորի և սուրբ զատիկի օրերին ։ Խիղճ ունեցեք, օգնեք կարիքավորներին։

Կողոսացիներին 3:12։

Ուրեմն, ինչպես Աստծու ընտրյալներ՝ սրբեր ու սիրելիներ, հագե՛ք գութ, ողորմություն, քաղցրություն, խոնարհություն, հեզություն, համբերատարություն»:

Leave a Comment