Ֆուտբոլիստը խաղի ժամանակ մահացել է՝ խեղդվելով մետաղադրամի հետևանքով

«Գեպիե դյու Լակի» ու «Ամասիպիրիի» միջև ֆուտբոլի Բուրունդիի երկրորդ դիվիզիոնի առաջնության հանդիպման ժամանակ դժբախտ պատահար է տեղի ունեցել, հաղորդում է Sport News Africa-ն։

«Գեպիե դյու Լակի» կիսապաշտպան Իհիրանեզեն Այմե Գերիկը մահացել է խաղի ընթացքում։ Մահվան պատճառ է դարձել ֆուտբոլիստի կոկորդում հայտնված մետաղադրամը։

Խաղի ժամանակ Այմե Գերիկն ուշագնաց է եղել ու ընկել խոտածածկին։ Նա մահացել է շտապօգնության մեքենայում հիվանդանոցի ճանապարհին։

Լուրեր են շրջանառվում, որ մետաղադրամը ֆուտբոլիստի մոտ կարող էր լինել կախարդությանն առնչվող սնահավատությունների պատճառով։

Leave a Comment