Կառավարությունը «վստահելի չի համարում» Քաղաքապետարանի տվյալները. օդի որակի մոնիտորինգը կիրականացնի ՊՈԱԿ-ը

Կառավարությունը որոշել է, որ այսուհետ միայն Շրջակա միջավայրի նախարարության «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ն է համարվելու մթնոլորտային օդի որակի պետական մոնիտորինգ իրականացնող և պաշտոնական տվյալներ տրամադրող միակ մասնագիտական կառույցը։ Համապատասխան որոշումը հավանություն է ստացել կառավարության դեկտեմբերի 25-ի նիստին։ Գործադիրի այս քայլը հիմնավորվում է մասնավոր ընկերությունների և տարբեր հարթակների կողմից տարածվող ոչ ճշգրիտ տվյալների հոսքը կանոնակարգելու անհրաժեշտությամբ։ Կառավարության պարզաբանմամբ՝ միջազգային հարթակներում, այդ թվում՝ IQAir-ում և Երևանի քաղաքապետարանի կողմից շինհրապարակներում տեղադրված Clarity Node-S սարքավորումների տվյալները հաճախ սխալ են ընկալվում հանրության կողմից որպես քաղաքի օդի որակի ընդհանուր ցուցանիշներ։ Մասնագիտական հիմնավորման համաձայն՝ այդ սարքերը տեղակայված են լոկալ «թեժ կետերում», զգայուն են եղանակային պայմանների նկատմամբ […]

Leave a Comment