Գովազդային բովանդակություն Կապիտալի շուկա դուրս գալու ամբողջական ուղեցույց և աջակցություն. ահա այսպիսի նոր պրոդուկտ են ներկայացնում «Փարվանյան Քոնսալթինգ»-ն ու «Կուբ Ինվեստ»-ը։ «Փարվանյան Քոնսալթինգ»-ի հիմնադիր Մհեր Փարվանյանը մանրամասնում է, թե ինչպես է այդ պրոդուկտն օգնում բիզնեսին անցնել բարդ թվացող ճանապարհը՝ նախապատրաստական փուլից, ռազմավարության մշակումից մինչև արժեթղթերի հաջող տեղաբաշխում։ Որպես հաջողված օրինակ՝ քննարկվում է «Ֆրիսթայլ» ընկերության փորձը։