Զինված բախում Տաջիկստան-Աֆղանստան սահմանին. հինգ զոհ կա

Քաղաքականություն

25.12.2025 | 12:11

Տաջիկստանի սահմանապահ ծառայությունը հայտնել է Աֆղանստանի հետ սահմանին տեղի ունեցած ռազմական բախման մասին, որի հետևանքով զոհվել է առնվազն հինգ մարդ, գրում է The Insider-ը:

Սահմանապահ ծառայության հայտարարության համաձայն՝ դեկտեմբերի լույս 24-ի գիշերը «ահաբեկչական կազմակերպության երեք անդամներ Աֆղանստանից անցել են Տաջիկստանի տարածք»՝ Շամսիդինի շրջանի անցակետով: Այն բանից հետո, երբ տաջիկ սահմանապահները հայտնաբերել են զինյալներին, փոխհրաձգություն է սկսվել։ Արդյունքում զոհվել են երեք աֆղանցիներ, ինչպես նաև սահմանապահ ծառայության երկու զինծառայող։

Տաջիկստանի սահմանապահ ծառայությունն աֆղանական Թալիբանի կառավարությանը մեղադրել է պետական սահմանի անվտանգությունն ապահովելու անկարողության մեջ։

Գերատեսչություն տվյալներով՝ սա մեկ ամսվա ընթացքում Աֆղանստանից զինյալների կողմից Տաջիկստանի վրա երրորդ հարձակումն է, որը հանգեցրել է զոհերի։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի

 

 

Leave a Comment