Այսօր 7 ժամ ջուր չի լինի Երևանի 3 վարչական շրջանում

Այսօր 7 ժամով կդադարեցվի Երևանի 3 վարչական շրջանի ջրամատակարարումը


ԵՐԵՎԱՆ, 25 դեկտեմբերի․/Նովոստի-Արմենիա/․ Այսօր 7 ժամ ջուր չի լինի Երևանի 3 վարչական շրջանում։


Ինչպես տեղեկացնում է «Վեոլիա Ջուր» ընկերությունը, վթարային աշխատանքներով պայմանավորված, ս.թ դեկտեմբերի 25-ին ժամը 11:00- 18:00-ն կդադարեցվի Երևանի Շենգավիթ վարչական շրջանի Բագրատունյաց շենք 18-40, Տարոնցի, Տարոնցու Նրբ., Եղ.Թադեվոսյանի, Ն.Շենգավիթ 9 փ. ,Արշակունյաց 4 Նրբ. ,Վ.Շենգավիթ 10 փ. ,Վ.Շենգավիթ 11 փ., Արարատյան, 1-60 Տների ջրամատակարարումը:


Բացի այդ, ս.թ դեկտեմբերի 25-ին ժամը 11:00- 18:00-ն կդադարեցվի Երևանի Արաբկիր վարչական շրջանի Խնկո-ապոր, Լեռ Կամսարի ,Մարշալ Բաղրամյան 2 Նրբ., Ջեյմս Բրայսի, Մարշալ Բաղրամյանի 50-50/2 զույգ շենքերի ջրամատակարարումը:


Նշվում է նաև, որ ս.թ դեկտեմբերի 25-ին ժամը 11:30- 18:00-ն կդադարեցվի Երևանի Կենտրոն վարչական շրջանի Աբովյանի 27, 31, 33, 38-52 շենքերի ջրամատակարարումը:


«Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար»,-նշվում է հաղորդագրության մեջ։

Leave a Comment