Ջենիֆեր Լոպեսն ու Բեն Աֆլեքը վերամիավորվել են տոնական գնումների համար. նախկին ամուսիններին նկատել են Լոս Անջելեսում: Գրում է Fast News-ը:
Նախկին ամուսիններին նկատել են Լոս Անջելեսի Brentwood Country Mart առևտրի կենտրոնում։ Նրանք միասին նախատոնական գնումներ են կատարել երեխաների համար:
Թեև Լոպեսն առևտրի կենտրոն էր ժամանել Աֆլեքից և նրա որդուց առանձին, նրանք միասին այցելել են այնպիսի էլիտար խանութներ, ինչպիսիք են Sezane-ը և Doen-ը։ Գնումներից հետո եռյակը միասին ճաշել է, որից հետո Աֆլեքն ու որդին հեռացել են։
Հատկանշական է, որ սա Աֆլեքի միակ հանդիպումը չէր նախկին կանանց հետ վերջին օրերին։ Ընդամենը մեկ օր առաջ պապարացիները նրան նկատել էին Ջենիֆեր Գարների և նրանց երեխաների հետ՝ խանութից վերադառնալիս։ Ավելին, անցյալ շաբաթ Լոպեսը, Աֆլեքը և Գարները միասին ներկա են գտնվել իրենց երեխաների՝ 16-ամյա Սերաֆինայի և 17-ամյա Էմմայի դպրոցական ներկայացմանը։
