ԶԼՄ-ին հայտնի է դարձել ՀԱԿ կուսակցության վարչապետի թեկնածուն – Armenia Today

ՀԱԿ վարչապետի թեկնածուն` կուսակցության փոխնախագահ Լևոն Զուրաբյանն է, գրել է «Հրապարակ» օրաթերթը՝ հղում անելով իր աղբյուրներին։

Ըստ թերթի՝ կուսակցությունն ուրբաթ օրը Holiday Inn հյուրանոցում նախատոնական միջոցառում է անցկացնելու, որի ընթացքում Կոնգրեսը կհայտարարի 2026 թ. խորհրդարանական ընտրություններին մասնակցության ձեւաչափի և վարչապետի թեկնածուի մասին։

Թերթը հիշեցրել է, որ կուսակցությունների մասնակցության դեպքում ընտրագրավի չափը 7,5 մլն դրամ է, դաշինքների դեպքում` 15 մլն։ Եթե սրան գումարենք նաև քարոզչության համար անհրաժեշտ գումարները, ապա կստացվի, որ ընտրություններին մասնակցելը թանկ հաճույք է:

 

Leave a Comment