Հնդկաստանի հարավ-արևմուտքում բախվել են բեռնատարն ու ավտոբուսը, առնվազն 9 մարդ զոհվել է

Բաժանորդագրվել

Վթարը տեղի է ունեցել այն ժամանակ, երբ բեռնատարը դուրս է եկել հանդիպակաց գոտի և բախվել ավտոբուսին:

Առնվազն 9 մարդ Է զոհվել Հնդկաստանի Կարնատակա նահանգում բեռնատարի հետ ավտոբուսի բախման հետևանքով: Այս մասին հայտնում է տեղական News 18 հեռուստաալիքը։

«Seabird Tourist»ընկերությանը պատկանող ավտոբուսը 32 մարդու Էր տեղափոխում Բանգալորից Գոկարնա։ Վթարը տեղի է ունեցել այն ժամանակ, երբ ընթացող բեռնատարը, ենթադրաբար, կորցրել է կառավարումը, դուրս է եկել հանդիպակաց գոտի և բախվել ավտոբուսին»,- հայտնում է հեռուստաալիքը:

Ականատեսների խոսքով՝ հարվածից հետո ավտոբուսը բռնկվել է։

Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդին ցավակցություն է հայտնել ու հայտարարել է յուրաքանչյուր զոհվածի հարազատներին 200 հազարական ռուփի (2,2 հազար դոլար) և տուժածներին 50 հազարական ռուփի (556 դոլար) փոխհատուցում վճարելու մասին:

Leave a Comment