Կարող էր պատերազմ սկսվել և սարսափելի կլիներ. Մարկո Ռուբիոն՝ ՀՀ-ի և Ադրբեջանի մասին

Քաղաքականություն

25.12.2025 | 10:24

ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն ամփոփել է 2025 թվականն ու ներկայացրել ամերիկյան վարչակազմի ձեռքբերումները։ Նա իր տեսաուղերձում խոսել է միջազգային հակամարտությունների կանխարգելման գործում Միացյալ Նահանգների դերի մասին, այդ թվում՝ անդրադառնալով Հայաստանին ու Ադրբեջանին։

Տարվա ամփոփումը նա սկսել է խաղաղության գործարքներից՝ նշելով Հնդկաստանի ու Պակիստանի պատերազմը, որն ԱՄՆ նախագահը կանգնեցրել է, նաև Կամբոջիայի ու Թալիանդի, Գազայի պատերազմները։

«Ադրբեջանն և Հայաստանը։ Կարող էր պատերազմ սկսվել և սարսափելի կլիներ։ Մենք այն կարգավորել ենք»,- հայտարարել է ԱՄՆ պետքարտուղարը։

Ռուբիոն նաև շնորհավորել է տոների կապակցությամբ՝ նշելով, որ լավագույնը դեռ  առջևում է։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի

 

 

 

Leave a Comment