Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի. լեռնային գոտիներում սպասվում է ձյուն

Երևանում դեկտեմբերի 24-ի ցերեկը, 25-26-ին, 29-ին սպասվում է առանց տեղումների եղանակ

Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի. լեռնային գոտիներում սպասվում է ձյուն


ԵՐԵՎԱՆ, 25 դեկտեմբերի․/Նովոստի-Արմենիա/․ Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի։ Երևանում դեկտեմբերի 24-ի ցերեկը, 25-26-ին, 29-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։


Ինչպես տեղեկացնում է ՀՀ Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնի մամուլի ծառայությունը, դեկտեմբերի 27-28-ին սպասվում են տեղումներ, բարձրադիր գոտում ձյան տեսքով։


Մարզերում դեկտեմբերի 24-ի ցերեկը, 25-ին, 29-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ։


Դեկտեմբերի 26-ին, 27-ի գիշերը, 29-ի ցերեկը առանձին շրջաններում, 27-ի կեսօրից հետո, 28-ին շրջանների մեծ մասում սպասվում են տեղումներ, լեռնային և նախալեռնային գոտում ձյան տեսքով։


Քամին արևմտյան՝ 2-5մ/վ, 27-ին առանձին վայրերում սպասվում է քամու ուժգնացում 17-20մ/վրկ։


Leave a Comment