
ԱՄՆ-ն կարծում է, որ եթե ուկրաինական հակամարտությունը կարող է ավարտվել, ապա այն տեղի կունենա առաջիկա 90 օրվա ընթացքում, հայտարարել է ՆԱՏՕ-ում ԱՄՆ մշտական ներկայացուցիչ Մեթյու Ուիթաքերը։
«Եթե այն (հակամարտությունը – խմբ.) ավարտվի, ապա դա կլինի առաջիկա 90 օրվա ընթացքում», – ասել է նա Fox News հեռուստաալիքին տված հարցազրույցում։
Ավելի վաղ Ուիթաքերը հայտնել էր, որ Ուկրաինայում հակամարտության կարգավորման բանակցությունների մասնակիցները քննարկում են չորս փաստաթուղթ, այդ թվում՝ 20-կետից բաղկացած խաղաղության ծրագիրը, բազմակողմանի անվտանգության երաշխիքները, ԱՄՆ-ի կողմից առանձին անվտանգության երաշխիքները և խաղաղության հասնելուց հետո տնտեսական աճի ու բարգավաճման ծրագիրը։