Վեհափառ Հայրապետի և եկեղեցու դեմ պայաքարը սկսվել է 2018թ. իշխանափոխությունից անմիջապես հետո:
«Նոր Հայաստան, Նոր Հայրապետ» շարժման պարագլուխներն էին Կարեն Պետրոսյանն ու Ղարիբ Հարությունյանը:
Դրանից հետո Կարեն Պետրոսյանը նշանակվեց տնտեսագիտական համալսարանի Գյումրու մասնաճյուղի տնօրեն, իսկ Ղարիբ Հարությունյանը իրականացնում է հաջողված բիզնես գործունեություն:
Yerkir.am-ի տեղեկություններով, մասնավորապես, ԱՁ Ղարիբ Հովհաննեսի Հարությունյանը 2024 և 2025 թվականներին երկու խոշոր՝ 950 000 և 1 720 000 պայմանագրեր է կնքել Հայաստանի ազգային ագրարային համալսարանի ռեկտոր Հ. Զաքոյանի հետ:
Պայմանագրերի առարկան եղել է AFISHE միջազգային ծրագրի աշխատանքերի գնահատումն ու հաշվետվությունների կազմումը: