
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն Իսրայելին մեղադրել է Գազայի հատված մարդասիրական օգնություն հասցնելուն խոչընդոտելու մեջ: «Պայմանավորվածությունների համաձայն՝ ամեն օր Գազա պետք է ժամանի մարդասիրական օգնություն տեղափոխող 600 բեռնատար։ Սակայն Իսրայելը չի կատարում իր պարտավորությունները նույնիսկ այս հարցում՝ մշտապես կեղծ պատրվակներով խոչընդոտներ և դժվարություններ ստեղծելով մարդասիրական օգնության մատակարարման համար»,- ասել է նա։
Էրդողանը նշել է, որ Թուրքիան, «չնայած Իսրայելի գործողություններին, փորձում է աջակցել Գազայի բնակիչներին»։