Բուրունդիի առաջնության երկրորդ դիվիզիոնը ներկայացնող «Գեպյե դյու Լակ» ակումբի կիսապաշտպան Իգիրանեզե Այմե Գերիկուն մահացել է «Ամասիպիրի» թիմի դեմ հանդիպման ժամանակ։ Ինչպես հաղորդում է Sport News Africa-ն, ողբերգության պատճառ է դարձել ֆուտբոլիստի կոկորդում հայտնված մետաղադրամը։
Խաղի ընթացքում ֆուտբոլիստը հանկարծակի ընկել է խաղադաշտին։ Բուժանձնակազմը փորձել է տեղում առաջին օգնություն ցուցաբերել, սակայն հիվանդանոց տեղափոխելու ճանապարհին Իգիրանեզեն մահացել է։ Բուրունդիի ֆուտբոլի ֆեդերացիան միջադեպի առնչությամբ պաշտոնական հայտարարություն է տարածել՝ իր ցավակցությունը հայտնելով ֆուտբոլիստի ընտանիքին և մերձավորներին։
Աղբյուրի տվյալներով՝ մետաղադրամը ֆուտբոլիստի մոտ կարող էր հայտնվել կախարդությանը վերաբերող որոշակի սնահավատությունների պատճառով։