Ողբերգական ավտովթար է տեղի ունեցել․ զոհ ու վիրավորներ կան



Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին 

Այսօր`դեկտեմբերի 24-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Լոռու մարզում։ Ժամը 20:15-ի սահմաններում Կաթնառատ գյուղի սկզբնամասում «BMW» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և գլխիվայր հայտնվել դաշտում։

Վթարի հետևանքով 3 հոգի տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Տաշիր» բժշկական կենտրոն, սակայն վիրավորներից մեկը ճանապարհին գիտակցության չգալով մահացել է։

Վթարի փաստով Ստեփանավանի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ է ավտոմեքենայի սեփականատիրոջ, վարորդի, մահացածի և վիրավորների ինքնությունը։

Աղբյուրի տեղեկություններով մահացածը Լոռու մարզի բնակիչ 39-ամյա Արեն Ս․-ն էր

Հետևեք մեզ՝ այստեղ

Leave a Comment