Իշխանության յուրացման հրապարակային կոչ անելու մեջ մեղադրվող նախկին պատգամավոր Ռուբեն Հակոբյանին դատարանը մեղավոր է ճանաչել և որպես պատիժ կիրառել տուգանք, հայտնել է նրա որդին՝ Սամվել Հակոբյանը։
«Վճիռը բնականաբար կբողոքարկվի, բայց այն փաստը, որ հայրս կմնա ազատության մեջ, ինչ խոսք` ուրախացնում է»,- գրել է նա:
