«Իլհամը հասավ այն ամենին, ինչի մասին մենք բոլորս երազում ենք». Սաակաշվիլիի շնորհավորանքն Ալիևին

«Իլհամը հասավ այն ամենին, ինչի մասին մենք բոլորս երազում ենք». Սաակաշվիլիի շնորհավորանքն Ալիևին

Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին իր ֆեյսբուքյան էջում շնորհավորական ուղերձ է հղել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի ծննդյան օրվա կապակցությամբ։

Գրառման մեջ ասվում է. «Այսօր ադրբեջանական ժողովրդի և ամբողջ Կովկասի մեծ զավակի՝ Իլհամ Ալիևի ծննդյան օրն է։ Իլհամը հասավ այն ամենին, ինչի մասին մենք բոլորս երազում ենք. նա ազատագրեց ադրբեջանական հողերը և հաստատեց խաղաղություն՝ Ադրբեջանը վերածելով համաշխարհային քաղաքականության շատ կարևոր խաղացողի։ Ժամանակակից պատմության մեջ քիչ համաշխարհային առաջնորդներ կարող են պարծենալ նման նվաճումներով։ Կարելի է վստահորեն ասել, որ Իլհամ Հեյդարովիչը ոսկե տառերով է գրել իր անունը պատմության մեջ, և նրան կհիշեն դարեր շարունակ»։

Միխեիլ Սաակաշվիլին արտահայտել է նաև իր հպարտությունը, «որ հնարավորություն է ունեցել ընկերանալու և սերտորեն համագործակցելու նախագահ Ալիևի հետ»։

Վրաստանի նախկին առաջնորդը նշել է, որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը «շարունակում է ազնվության և անսասանության օրինակ ծառայել ամբողջ ազգի արժանապատվությունը պաշտպանելու գործում։ Հենց այսպիսին պետք է լինի իսկական առաջնորդը՝ մեկը, ով չի վախենում հակառակվել ռեժիմին և հասնում է արդյունքների»։ «Երկար կյանք նրան և բարգավաճում նրա երկրին»,- մաղթել է Վրաստանի նախկին նախագահը։

Leave a Comment