https://arm.sputniknews.ru/20251224/hajk-marutjany-hajtararel-e-vor-masnakcelu-e-2026i-azh-yntrutjunnerin-tesanjut-97217465.html
Հայկ Մարությանը հայտարարել է, որ մասնակցելու է 2026–ի ԱԺ ընտրություններին. տեսանյութ
Հայկ Մարությանը հայտարարել է, որ մասնակցելու է 2026–ի ԱԺ ընտրություններին. տեսանյութ
Sputnik Արմենիա
Երևանի նախկին քաղաքապետը նշել է, որ տեղի կունենա իրենց կուսակցության համագումարը և կհրապարակեն նախընտրական ծրագիրը։ 24.12.2025, Sputnik Արմենիա
2025-12-24T21:43+0400
2025-12-24T21:43+0400
2025-12-24T21:43+0400
հայկ մարության
ընտրություններ
խորհրդարան
աժ (ազգային ժողով)
ազգային ժողովի ընտրություններ
https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/02/07/72026345_0:27:1600:927_1920x0_80_0_0_33b77a1e0a32c60bc731e8192a944959.jpg
ԵՐԵՎԱՆ, 24 դեկտեմբերի – Sputnik. Երևանի նախկին քաղաքապետ Հայկ Մարությանի գլխավորած «Նոր ուժ» կուսակցությունը մասնակցելու է 2026 թ. ԱԺ ընտրություններին։ Այս մասին Հայկ Մարությանը տեղեկացրել է «Ֆեյսբուքի» իր էջում հրապարակված տեսանյութում։«Մեր քաղաքական ուժը սոցիալ–քաղաքական ուղղվածության է, իսկ դա նշանակում է, որ մեր ուշադրությունը սևեռելու ենք մարդկանց սոցիալական խնդիրներին»,– հայտարարել է նա։Մարությանը նշել է, որ տեղի կունենա իրենց կուսակցության համագումարը և կհրապարակեն նախընտրական ծրագիրը։Հիշեցնենք` 2024-ի փետրվարի 7–ին, երբ Հայկ Մարությանին ավագանու նիստում զրկեցին ավագանու անդամի մանդատից, ճեպազրույցի ժամանակ նա հայտարարեց, որ մտադիր է մասնակցել 2026 թվականին կայանալիք խորհրդարանական ընտրություններում և առաջադրվել վարչապետի պաշտոնում։ՀՀ–ում հերթական խորհրդարանական ընտրությունները կկայանան 2026 թվականի հունիսին։2026–ի ընտրություններին մասնակցելու վերաբերյալ արդեն հայտարարություն են արել ՀՀ 2–րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը, ՀՀ նախկին ՄԻՊ Արման Թաթոյանը` իր նորաստեղծ «Միասնության թևեր» նախաձեռնությամբ, ինչպես նաև «Մեր ձևով» շարժումը, որի գաղափարական առաջնորդը գործարար, բարերար Սամվել Կարապետյանը, որը կալանքի տակ է հունիսի 18–ից։
2025
Լուրեր
am_HY
https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/02/07/72026345_0:0:1601:1200_1920x0_80_0_0_3465fb9318a25af1c1838f9f7197d50c.jpg
հայկ մարության, ընտրություններ, խորհրդարան, աժ (ազգային ժողով), ազգային ժողովի ընտրություններ
հայկ մարության, ընտրություններ, խորհրդարան, աժ (ազգային ժողով), ազգային ժողովի ընտրություններ
Երևանի նախկին քաղաքապետը նշել է, որ տեղի կունենա իրենց կուսակցության համագումարը և կհրապարակեն նախընտրական ծրագիրը։
«Մեր քաղաքական ուժը սոցիալ–քաղաքական ուղղվածության է, իսկ դա նշանակում է, որ մեր ուշադրությունը սևեռելու ենք մարդկանց սոցիալական խնդիրներին»,– հայտարարել է նա։
Մարությանը նշել է, որ տեղի կունենա իրենց կուսակցության համագումարը և կհրապարակեն նախընտրական ծրագիրը։
ՀՀ–ում հերթական խորհրդարանական ընտրությունները կկայանան 2026 թվականի հունիսին։