Ռուբեն Ռուբինյանը ստում է․ նա Թուրքիայում գործունեություն է ծավալել․ Ալեքսանյան


Հասարակություն


Հայ-թուրքական հարաբերությունների բանագնաց Ռուբեն Ռուբինյանը ստում է․ «Մեր ձևով» ժողովրդական շարժման համակարգող խորհրդի անդամ Ալիկ Ալեքսանյանը ներկայացնում է Ստամբուլում Ռուբինյանի գործունեությունը։

ԱԺ պաշտոնական էջում Ռուբինյանի կենսագրականում նշված է՝ 2017-18 թթ․երին զբաղվել է գիտական գործունեությամբ։ Ալեքսանյանը նշում է՝ Ռուբինյանը Ստամբուլում է զբաղվել գիտական գործունեությամբ․

«Սուտ խոսելը լավ բան չէ քաղաքական գործչի մասին։ Հարց է մնում՝ ինչպես ստացվեց, որ վերադառնալուց հետո հենց Դուք եղաք հայ-թուրքական հարաբերությունների բանագնաց»,- ընդգծել է Ալեքսանյանը։


Leave a Comment