«Տավուշ բերդի խոստացված ամրակայումն այդպես էլ չկատարվեց, այն քայքայվում է». ահազանգ

«Տավուշ բերդի խոստացված ամրակայումն այդպես էլ չկատարվեց, այն քայքայվում է». ահազանգ

Բերդ մշակույթի կենտրոնն ահազանգում է. «Սա Տավուշի մարզի անձնագիրն է։
Մեկ պատկերում՝ Տավուշ բերդը՝ պեղումներից առաջ և հետո, հողային շերտի բացվածքով։
Խոստացված ամրակայումը այդպես էլ չկատարվեց, և այսօր՝ անձրևաջրերի ազդեցության տակ, մեր պատմությունը բոլորիս աչքի առաջ քայքայվում է։
Երբ բարձրաձայնում ենք խնդրի մասին, պատասխանում են՝
«շինարարական մրցույթ է հայտարարված»։
Ենթադրենք՝ ոչ ոք չի մասնակցել։
Բայց արդյո՞ք սա նշանակում է, որ մեր պատմական ժառանգությունը պետք է այսպես լուռ ու անտարբերորեն քանդվի մեր աչքի առաջ»։

Leave a Comment