Չինաստանը Ռուսաստանին տրամադրում է հետախուզական տվյալներ Ուկրաինային հшրվածելու համար․ Զելենսկի


Հարեվաններ


Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ Չինաստանը Ռուսաստանին տրամադրում է տիեզերական հետախուզության տվյալներ Ուկրաինայի վրա հարվածների համար։

«Մենք տեսնում ենք Ռուսաստանի կապերի ամրապնդումը Չինաստանում այն ​​կառույցների հետ, որոնք կարող են տրամադրել տիեզերական հետախուզության տվյալներ։ Ցավոք, կապ է հայտնաբերվել Ուկրաինայի տարածքի չինական արբանյակային պատկերների և համապատասխան էներգետիկ օբյեկտների վրա Ռուսաստանի հարվածների միջև», – ասել է նա։

Զելենսկին հավելել է, որ նման գործողությունները թույլ են տալիս Ռուսաստանին երկարաձգել պատերազմը։



Leave a Comment