Ալիևը հայտարարել է, որ եթե «պատժամիջոցներ կիրառվեին աղքատ Հայաստանի նկատմամբ, կդադարեցներ օկուպացիան»

Քաղաքականություն

24.12.2025 | 20:35

Այսօր աշխարհի տարբեր մասերում տեղի են ունենում պատերազմներ, բախումներ և հակամարտություններ: Ի՞նչ են անում միջազգային կազմակերպությունները կամ ազդեցիկ երկրները անմիջապես: Նրանք պատժամիջոցներ են կիրառում, որոնք նույնպես զգալի ազդեցություն ունեն: Ադրբեջանական լրատվամիջոցների հաղորդմամբ՝ այս մասին հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Աղդամում բնակիչների հետ հանդիպման ժամանակ:

«Եթե պատժամիջոցներ կիրառվեին այնպիսի փոքր և ոչ հարուստ, կարելի է նույնիսկ ասել՝ աղքատ երկրի նկատմամբ, ինչպիսին է Հայաստանը, նա անպայման կդադարեցներ օկուպացիան։ Սակայն ոչ միայն պատժամիջոցներ չկիրառվեցին, այլև հակառակը, ոմանք նրանց անվճար զենք տրամադրեցին, ոչ թե միլիոնավոր, այլ միլիարդավոր դոլարների»,- հայտարարել է Ադրբեջանի նախագահը։

Ալիևն ասել է, որ այժմ Հայաստանի և Ադրբեջանի միջև ընթանում է խաղաղության գործընթաց։

«Մենք նույնպես այդ գործընթացի նախաձեռնողներն էինք։ Առաջին առաջարկը եկել է մեզանից, և մենք ենք խաղաղության պայմանագրի տեքստի և դրանում ներառված բոլոր դրույթների հեղինակները»,- հայտարարել է նա։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի

 

 

Leave a Comment