Կիևից պնդում են, որ Մոսկվայում պայթյունի հետևանքով զոհվել են ուկրաինացի գերիներին խոշտանգող ոստիկաններ

Քաղաքականություն

24.12.2025 | 19:58

ՌԲԿ-Ուկրաինա գործակալությունը, վկայակոչելով երկրի Պաշտպանության նախարարության գլխավոր հետախուզական վարչության անանուն աղբյուրներին, տարածել է Մոսկվայում տեղի ունեցած պայթյունի իր տարբերակը, որի հետևանքով զոհվել էին երկու ոստիկաններ, գրում է BBC-ի ռուսական ծառայությունը։

Նշվում է, որ «քաղաքի բնակիչը, ի նշան Կրեմլի ագրեսիվ քաղաքականության դեմ բողոքի, պայթուցիկ փաթեթ է նետել մեքենայի պատուհանից ներս»։

Աղբյուրը պնդում է, որ մահացած ոստիկանները խոշտանգել են ուկրաինացի գերիներին, սակայն որևէ ապացույց չի ներկայացրել։

Հաղորդագրությունում պայթյունն անվանվել է «լիկվիդացիա»։ Այս տերմինն օգտագործվում է խորհրդային և հետխորհրդային հետախուզական գործակալությունների ավանդույթում որպես պետության կամ նրա մարմինների որոշմամբ անձի ֆիզիկական ոչնչացման ներկայացում։

Այս պահին պատահարի այս վարկածի այլ հաստատում չկա։

Հիշեցնենք, որ Մոսկվայի Ելեցկայա փողոցում պայթյուն է տեղի ունեցել: Երկու ոստիկանների մահը հաստատել է Ռուսաստանի քննչական կոմիտեն:

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի

Leave a Comment