Պապիկյանն այցելել է ՊՆ N զորամաս, տվել հանձնարարականներ

Քաղաքականություն

24.12.2025 | 19:39

ՊՆ N զորամաս կատարած այցի ընթացքում ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը շրջայց է կատարել զորամասի տարածքում, ծանոթացել նոր ենթակառուցվածքների շինարարական ընթացիկ աշխատանքներին, զինծառայողների կենցաղ-կացարանային պայմաններին, ինչպես նաև զորամասի՝ նոր վարժասարքերով համալրված լսարաններին։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՊՆ ղեկավար Սուրեն Պապիկյանը:

Нет описания фото.

«Ընդհանուր առմամբ բարձր եմ գնահատել կատարված աշխատանքները, նշել առկա խնդիրները և տվել համապատասխան հանձնարարականներ՝ առաջիկա անելիքների վերաբերյալ։

Возможно, это изображение текст

Այցի ընթացքում հարգանքի տուրք եմ մատուցել զոհված զինծառայողների հիշատակին և ծաղիկներ խոնարհել նրանց նվիրված հուշապատի մոտ»,- գրել է Պապիկյանը։

Leave a Comment