Հռոմի պապը Սուրբ Ծննդյան նախօրեին համաշխարհային զինադադարի կոչ է արել

Հռոմի պապ Լևոն XIV-ը կոչ է արել Ռուսաստանին և Ուկրաինային համաձայնվել զինադադարի Սուրբ Ծննդյան նախօրեին։ Այս մասին հաղորդել է The Guardian-ը։

«Ես կրկին կոչ եմ անում բոլոր բարի կամքի տեր մարդկանց հարգել խաղաղության օրը՝ գոնե Մեր Փրկչի Ծննդյան տոնին», – ասել է պապը։

Վատիկանի առաջնորդը ենթադրել է, որ Ռուսաստանը մերժել է զինադադարի խնդրանքը։ Նա հույս է հայտնել, որ խաղաղությունը կտիրի ամբողջ աշխարհում, գոնե 24 ժամ։

Leave a Comment