Այո՜, մենք մասնակցելու ենք ընտրություններին․ Հայկ Մարության (տեսանյութ)
Դերասան, Երևանի նախկին քաղաքապետ Հայկ Մարությանը վերահաստատում է՝ մասնակցելու է 2026-ին կայանալիք խորհրդարանական ընտրություններին։ Մարությանը «Ֆեյսբուքում» կարճ հոլովակ է հրապարակել՝ տեղեկացնելով, որ ընտրություններին մասնակցելու է «Նոր ուժ» կուսակցությունով։