Պոպուլիզմը պետք է չափ ունենա. ոմանք ժողովրդին վերաբերվում են որպես մանկամտի. «Առանց տողատակի»

Պոպուլիզմը պետք է չափ ունենա. ոմանք ժողովրդին վերաբերվում են որպես մանկամտի։ Լևոն Սարդարյանի հեղինակային «Առանց տողատակի» հաղորդմանն այդ մասին ասել է ՀՀ Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը։

Լևոն Սարդարյանն ու նախարարը ամփոփել են անցնող տարին, խոսել առողջապահության ապահովագրության համակարգի ներդրման, ինչպես նաև ոլորտի մի շարք այլ խնդիրների մասին։

Ավանեսյանի խոսքով՝ Ապահովագրության միասնական պետական համակարգը Հայաստանի համար ամենաօպտիմալ տարբերակն է։ «Դժվար է ասել, թե հետագայում ինչպես կզարգանա համակարգը, բայց առնվազն 10 տարի այն պետք է կայանա»,– նշել է բանախոսը։

Leave a Comment