Հայկ Մարությանը «Նոր ուժ» կուսակցությունով կմասնակցի ընտրություններին

Հայկ Մարությանը «Նոր ուժ» կուսակցությունով կմասնակցի ընտրություններին

24 դեկտեմբերի 2025 – 18:55 AMT

PanARMENIAN.Net – Երևանի նախկին քաղաքապետ Հայկ Մարությանը ֆեյսբուքյան եթերում հայտարարել է, որ «Նոր ուժ» կուսակցությունով կմասնակցի 2026 թվականի խորհրդարանական ընտրություններին։

«Ուզում եմ պաշտոնապես հայտարարել, որ մեր թիմով մասնակցելու ենք ընտրություններին «Նոր ուժ» կուսակցությունով։ Սա մեր կուսակցությունն է, որն ունի սոցիալ-դեմոկրատական ուղղվածություն, ինչը նշանակում է, որ մենք մեր ուշադրությունը սևեռելու ենք մարդկանց սոցիալական խնդիրների վրա»,–ասել է նա։

Նա հավելել է, որ առաջիկայում կներկայացնեն ծրագիրը, «չնայած ոչ ոք չի կարդում», և անցկացնելու են համագումար։

«Ծրագիր ունենք, կներկայացնենք, չնայած ոչ մեկ չի կարդում, բայց այնուամենայնիվ, կխնդրեմ ծանոթանալ ծրագրին, որովհետև բավական հետաքրքիր կետեր կան։ Մի խոսքով, այս ամեն ինչը կանենք, բայց այս պահին ուզում եմ արձանագրել, որ մենք անպայման մասնակցելու ենք մյուս տարվա ընտրություններին»,- ասել է նա։

ՀՀ–ում խորհրդարանական ընտրությունները կայանալու են 2026–ի հունիսին։

Leave a Comment