Երևանի կենտրոնում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի կոնցենտրացիան

Երևանի կենտրոնում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի կոնցենտրացիան

24 դեկտեմբերի 2025 – 18:59 AMT

PanARMENIAN.Net – Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը հրապարակել է Երևանում մթնոլորտային օդի որակի վերաբերյալ վերջին տվյալները դեկտեմբերի 17-23-ն ընկած ժամանակահատվածում։

Փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան Կենտրոն վարչական շրջանում։

Արաբկիր վարչական շրջանում փոշու պարունակությունը սահմանային թույլատրելի կոնցենտրացիան գերազանցել է դեկտեմբերի 17-ին և 22-ին։

Շենգավիթում և Նոր Նորքում ամբողջ շաբաթվա ընթացքում փոշու պարունակությունը չի գերազանցել թույլատրելի կոնցենտրացիան։

Ազոտի երկօքսիդի պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան Կենտրոն վարչական շրջանում դեկտեմբերի 21-ին և 22-ին, Արաբկիրում՝ դեկտեմբերի 21-23-ին, Նոր Նորքում՝ դեկտեմբերի 22-ին, Շենգավիթում՝ չի գերազանցել։

Ծծմբի երկօքսիդի պարունակությունը չի գերազանցել սահմանային թույլատրելի կոնցենտրացիան:

Leave a Comment